Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Հոդված 45. Սեփականության հարաբերությունները կրթության համակարգում

գործել է մինչև 2026-02-14Բացել ARLIS-ում

Հոդված 45. Սեփականության հարաբերությունները կրթության համակարգում

1. Պետական ուսումնական հաստատության գործունեությունն ապահովելու նպատակով՝ վերջինիս սեփականության կամ օգտագործման (անհատույց կամ հատուցելի) իրավունքով շենքեր, շինություններ, սարքավորումներ, ինչպես նաև սպառողական, սոցիալական, մշակութային և այլ նշանակության անհրաժեշտ հանձնվող պետական գույքի տեսակները հաստատում է կառավարությունը:

2. Պետական ուսումնական հաստատությունը պատասխանատու է սեփականատիրոջ գույքի պահպանման և արդյունավետ օգտագործման համար:

3. Ոչ պետական ուսումնական հաստատությունների սեփականության ներքո կարող է գտնվել ցանկացած գույք, բացի գույքի առանձին տեսակների համար` օրենքով նախատեսված սահմանափակումներից:

4. Պետական ուսումնական հաստատությունների գույքն օտարվելու դեպքում կարող է օգտագործվել միայն ուսումնական նպատակներով։

5. Մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների սեփականության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, եթե այլ բան նախատեսված չէ մասնագիտական կրթության ոլորտը կարգավորող օրենքով:

(45-րդ հոդվածը խմբ. 26.07.01 ՀՕ-209, լրաց. 01.12.03 ՀՕ-58-Ն, 22.05.24 ՀՕ-251-Ն, փոփ. 11.09.25 ՀՕ-286-Ն)

(22.05.24 ՀՕ-251-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։