Գլուխ 5 · ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 22. Վերահսկողություն իրականացնող մարմնի ծառայողի իրավասությունները
Հոդված 22. Վերահսկողություն իրականացնող մարմնի ծառայողի իրավասությունները
(վենագիրը փոփ. 01.03.17 ՀՕ-76-Ն)
1. Վերահսկողություն իրականացնող մարմնի ծառայողը`
1) կարգադրագրով արգելում է չափման միջոցների չափագիտական կանոններին ու նորմերին չհամապատասխանող խմբաքանակի իրացումը.
2) չափագիտական կանոններին ու նորմերին ստուգաչափված կամ վկայագրված չափման միջոցների համապատասխանությունը ստուգելու նպատակով հրավիրում է Չափագիտության ազգային մարմնի ներկայացուցիչ.
3) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված այլ լիազորություններ:
(22-րդ հոդվածը փոփ. 01.03.17 ՀՕ-76-Ն)