Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-04-15-ից մինչև 2021-06-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 27. Չափագիտական աշխատանքների և մատուցված ծառայությունների համար վճարումը

գործել է մինչև 2021-06-20Բացել ARLIS-ում

Հոդված 27. Չափագիտական աշխատանքների և մատուցված ծառայությունների համար վճարումը

1. Չափագիտության ազգային մարմնի կողմից իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին մատուցված ծառայությունների համար վճարումը կատարվում է պայմանագրային հիմունքներով:

2. Չափման միջոցների ստուգաչափման, չափագիտական վկայագրման աշխատանքները ենթակա են վճարման` մինչև 35000 դրամի սահմաններում` լիազորված մարմնի սահմանած գներին համապատասխան:

3. Պատվիրատու հանդես եկող տնտեսավարող սուբյեկտը փոխհատուցում է չափագիտական աշխատանքներ կատարողին չափագիտական աշխատանքների հետ կապված աշխատակիցների գործուղման, ստուգաչափման միջոցների` մինչև աշխատանքների կատարման վայրը փոխադրման ծախսերը:

(27-րդ հոդվածը փոփ. 17.12.14 ՀՕ-235-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։