Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-06-15-ից մինչև 2015-01-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ, ՉԱՓԱՆՄՈՒՇՆԵՐԸ, ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆԵՐԸ ԵՎ ՏՐԱՄԱՉԱՓԱՐԿՈՒՄԸ

Հոդված 4. Մեծությունների միավորները

գործել է մինչև 2015-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 4. Մեծությունների միավորները

1. Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են Չափի և կշռի միջազգային համաժողովի կողմից ընդունված և օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության կողմից երաշխավորված միավորների միջազգային ՍԻ (SI) համակարգի մեծությունների միավորները և չափումների սանդղակները:

2. Սույն հոդվածի առաջին մասով երաշխավորված մեծությունների միավորների հետ համահավասար կարող են կիրառվել մեծությունների արտահամակարգային միավորները` հարաբերակցված միջազգային համակարգի միավորների հետ:

3. Հայաստանի Հանրապետությունում կարող են կիրառվել համընդհանուր ընդունված հատուկ միավորներ, որոնք անհրաժեշտ են`

1) միջազգային առևտրի համար.

2) օդային և ծովային նավագնացության, առողջապահության, ռազմական նպատակների և անվտանգության համար:

4. Մեծությունների միավորների, չափումների սանդղակների հայերեն անվանումը, նշագրումը, գրելաձևը և կիրառման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Առևտրում, գովազդում, հրատարակություններում, դասագրքերում արգելվում է կիրառել թույլատրված միավորներից տարբեր միավորներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։