Գլուխ 2 · ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ, ՉԱՓԱՆՄՈՒՇՆԵՐԸ, ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆԵՐԸ ԵՎ ՏՐԱՄԱՉԱՓԱՐԿՈՒՄԸ
Հոդված 8. Չափումների կատարման մեթոդիկաները
Հոդված 8. Չափումների կատարման մեթոդիկաները
1. Չափումների կատարման մեթոդիկան փաստաթուղթ է, որով սահմանվում են չափումների կատարման նախապատրաստման կանոնները, չափման մեթոդը, տեխնիկական միջոցները, ինչպես նաև չափման արդյունքի մշակման և հաշվարկման կարգը:
2. Օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում կիրառվող չափումների կատարման մեթոդիկաները ենթակա են չափագիտական վկայագրման: