Հոդված 15. Չափման միջոցների փորձարկումը և տեսակի հաստատումը
Հոդված 15. Չափման միջոցների փորձարկումը և տեսակի հաստատումը
1. Օրենսդրական չափագիտության տարածման ոլորտում կիրառվող և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափման միջոցները ենթակա են տեսակի հաստատման:
2. Չափման միջոցի տեսակի հաստատված լինելը հավաստվում է չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատով, որի ձևը սահմանում է չափագիտության լիազոր մարմինը:
3. Չափման միջոցի տեսակի հաստատումն իրականացնում է Չափագիտության ազգային մարմինը` փորձարկումների արդյունքների հիման վրա:
4. Չափման միջոցների փորձարկումներն իրականացվում են դրանց չափագիտական բնութագրերի հետազոտման, ստուգաչափման մեթոդի և միջստուգաչափական ժամանակամիջոցի որոշման նպատակով:
5. Չափման միջոցների փորձարկումների և տեսակի հաստատման կարգը սահմանում է չափագիտության լիազոր մարմինը՝ Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության սահմանած ուղեցույցներով:
(15-րդ հոդվածը խմբ. 30.04.13 ՀՕ-42-Ն)