Գլուխ 5 · ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 23. Պետական տեսուչի պատասխանատվությունը
Հոդված 23. Պետական տեսուչի պատասխանատվությունը
1. Պետական տեսուչն իր պարտականությունները չկատարելու, անպատշաճ կատարելու, լիազորությունները վերազանցելու, պետական և (կամ) ծառայողական գաղտնիքները հրապարակելու դեպքերում պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան:
2. Պետական տեսուչի անօրինական գործողությունների հետևանքով տնտեսավարող սուբյեկտներին պատճառված վնասը հատուցվում է օրենքով սահմանված կարգով:
3. Պետական տեսուչի գործողությունները կարող են բողոքարկվել լիազոր մարմին կամ դատարան:
4. Պետական տեսուչի արձակած կարգադրագրերի բողոքարկումը չի կասեցնում դրանց կատարումը: