Հոդված 14. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասում՝
Հոդված 14. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասում՝
1) 24-րդ և 26-րդ կետերի «և ավազակոպճային խառնուրդի» բառերը փոխարինել «, ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդի» բառերով։
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 32-35-րդ կետերով.
«32) սահմանային շերտում և սահմանային գետերի ափերին գտնվող հանքավայրերում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներն իրականացնել բացառապես ՋիՊիԷս (GPS) համակարգով կահավորված և այդ համակարգը սերվերային ենթակառուցվածքին անխափան միացված հանութաբարձիչ և հանութափոխադրիչ տեխնիկական միջոցներով, օգտակար հանածոն տեղափոխող բեռնատար ավտոմոբիլներով.
33) վերահսկել և ապահովել սահմանային շերտում և սահմանային գետերի ափերին գտնվող հանքավայրերում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներն իրականացնող ՋիՊիԷս (GPS) համակարգով կահավորված հանութաբարձիչ, հանութափոխադրիչ տեխնիկական միջոցների, օգտակար հանածոն տեղափոխող բեռնատար ավտոմոբիլների տեղաշարժի անխափան արձանագրման գործընթացը.
34) կնքել համապատասխան պայմանագիր` սահմանային շերտում և սահմանային գետերի ափերին գտնվող հանքավայրերում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներն իրականացնող հանութաբարձիչ և հանութափոխադրիչ տեխնիկական միջոցները, օգտակար հանածոն տեղափոխող բեռնատար ավտոմոբիլները ՋիՊիԷս (GPS) համակարգով կահավորելու, նշված տեխնիկական, տրանսպորտային միջոցների տեղաշարժն արձանագրող համապատասխան սերվերային ենթակառուցվածքին անխափան միացված լինելու և սույն մասի 35-րդ կետում նշված տեղեկատվությունը կառավարության սահմանած տվյալներին հասանելիություն ունեցող մարմիններին տրամադրելու ծառայության մասին համապատասխան ծառայություն մատուցող անձի հետ, եթե սույն կետում և սույն մասի 35-րդ կետում նշված պայմանները օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ստացած անձն անձամբ չի իրականացնում.
35) սույն մասի 34-րդ կետում նշված պայմանագրի կնքման դեպքում ծառայություն մատուցող անձի համար սահմանել պարտականություն՝ սահմանային շերտում և սահմանային գետերի ափերին գտնվող հանքավայրերում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ իրականացնող հանութաբարձիչ և հանութափոխադրիչ տեխնիկական միջոցների, օգտակար հանածոն տեղափոխող բեռնատար ավտոմոբիլների տեղաշարժի արձանագրման մասին մինչև մեկ տարվա վաղեմությամբ տեղեկատվությունը պահպանելու և հարցման դեպքում այդ տեղեկատվությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում կառավարության սահմանած տվյալներին հասանելիություն ունեցող մարմիններին տրամադրելու, ինչպես նաև նշյալ մարմիններին նշված տեխնիկական, տրանսպորտային միջոցների տեղաշարժն արձանագրող սերվերային ենթակառուցվածքին շուրջօրյա հասանելիություն տրամադրելու մասին։ Այն պարագայում, երբ սույն կետում և սույն մասի 34-րդ կետում նշված պայմաններն անձամբ իրականացնում է օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ստացած անձը, սույն կետում նշված տեղեկության պահպանումը, դրա տրամադրումը և նշված սերվերային ենթակառուցվածքին շուրջօրյա հասանելիության տրամադրումը նույնպես իրականացնում է օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ստացած անձը։»։