Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 5. Օրենսգրքի 17-րդ հոդվածի 2.1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ, 3.3-րդ և 3.4-րդ կետերով.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Օրենսգրքի 17-րդ հոդվածի 2.1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ, 3.3-րդ և 3.4-րդ կետերով.

«3.2) սահմանային շերտում և սահմանային գետի ափերին գտնվող հանքավայրերում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ իրականացնող հանութաբարձիչ և հանութափոխադրիչ տեխնիկական միջոցները, օգտակար հանածոն տեղափոխող բեռնատար ավտոմոբիլները ՋիՊիԷս (GPS) համակարգով կահավորելու և այդ տեխնիկական, տրանսպորտային միջոցների տեղաշարժի անխափան արձանագրման գործընթացի ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացումը, սույն օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 34-րդ կետով սահմանված պայմանների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը, նույն մասի 35-րդ կետում նշված տեղեկատվության և այդ տեխնիկական ու տրանսպորտային միջոցների տեղաշարժն արձանագրող ՋիՊիԷս (GPS) համակարգով միացված համապատասխան սերվերային ենթակառուցվածքին շուրջօրյա հասանելիության ստացումը.

3.3) սահմանային շերտում և սահմանային գետի ափերին գտնվող հանքավայրերում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ իրականացնող հանութաբարձիչ և հանութափոխադրիչ տեխնիկական միջոցների, օգտակար հանածոն տեղափոխող բեռնատար ավտոմոբիլների տեղաշարժի վերաբերյալ վերահսկողության իրականացումը.

3.4) ազգային անվտանգության, արտաքին գործերի և պաշտպանության բնագավառների, իսկ մաքսային հսկողության գոտու կարգավիճակ ունեցող տարածքներում՝ նաև մաքսային բնագավառի պետական լիազորված մարմինների կողմից սահմանային շերտում սահմանային գետի գետաողողատային տիպի հանքավայրերից ավազ (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդ) արդյունահանող ընդերքօգտագործողի կողմից տվյալ գետի հունից ավազի (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդի) արդյունահանման դեպքի վերաբերյալ հիմնավորող փաստաթղթերով համապատասխան գրությունն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, վարչական վարույթի հարուցման նախաձեռնումը՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 60.1-ին հոդվածի 8-րդ մասով սահմանված վարչական իրավախախտման վերաբերյալ հարցը քննության առնելու նպատակով.»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։