Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2011 թվականի նոյեմբերի 28-ի Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. 2011 թվականի նոյեմբերի 28-ի Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 49-րդ և 50-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«49) ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթ՝ տրանսպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների կամ կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման տարածքի սահմաններից, գետաողողատից օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոների դուրսբերումը ընդերքից.

50) ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվություն՝ տրանսպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների կամ գետերի հուների արգելապատնեշների կամ կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով տվյալ օբյեկտի կառուցման տարածքի սահմաններում ընդերքի տեղամասից ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթ կատարելու իրավունք.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 57-րդ կետով.

«57) գետի հունի արգելապատնեշ՝ երկաթբետոնե կամ մետաղական կոնստրուկցիաներով կահավորված ինժեներական կառույց գետի ափերը ալիքների քայքայող ներգործությունից պաշտպանելու և գետի հունի խախտումը բացառելու համար:»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։