Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

2. Սույն օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը Կառավարությունն ընդունում է սույն օրենքն ընդունվելուց հետո՝ ութ ամսվա ընթացքում:

3. Սույն օրենքի 5-րդ հոդվածով Օրենսգրքի 17-րդ հոդվածի 2.1-ին մասում լրացվող 3.2-րդ, 3.3-րդ կետերը, սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով Օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասում լրացվող 11-րդ կետը, սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով Օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասում լրացվող 32-35-րդ կետերը գործելու են սույն հոդվածի 2-րդ մասում նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից:

4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված դրույթները տարածվում են նաև մինչև սույն օրենքի ընդունումը տրամադրված ընդերքօգտագործման իրավունքների հիմքով ծագած հարաբերությունների վրա։ Սույն օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը Կառավարության կողմից ընդունվելուց հետո՝ 90-օրյա ժամկետում, ընդերքօգտագործողները պարտավոր են ապահովել սույն հոդվածի 3-րդ մասում նշված դրույթներով սահմանված պարտականությունների կատարումը:

Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան

2025 թ. դեկտեմբերի 8

Երևան

ՀՕ-395-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 դեկտեմբերի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։