Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 3. Օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 25-րդ կետի «և ավազակոպճային խառնուրդի» բառերը փոխարինել

«, ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդի» բառերով․

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 29-րդ և 30-րդ կետերով.

«29) սահմանային շերտում և սահմանային գետի ափերին գտնվող հանքավայրերում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ իրականացնող հանութաբարձիչ և հանութափոխադրիչ տեխնիկական միջոցները, օգտակար հանածոն տեղափոխող բեռնատար ավտոմոբիլները ՋիՊիԷս (Գլոբալ տեղորոշման համակարգ, այսուհետ՝ ՋիՊիԷս (GPS)) համակարգով կահավորելու և այդ համակարգը սերվերային ենթակառուցվածքին անխափան միացված լինելու պայմանների, ինչպես նաև նշյալ համակարգով ստացվող տվյալներին հասանելիություն ունեցող մարմինների ցանկի, տվյալների մշակման ու փոխանակման կարգի, համակարգի անվտանգության ապահովման պահանջների, համակարգից օգտվելու կարգի և համակարգի շահագործման կանոնների սահմանումը.

30) սահմանային շերտում և սահմանային գետի ափերին գտնվող հանքերևակումներում և հանքավայրերում ընդերքօգտագործում իրականացնելու վերաբերյալ ազգային անվտանգության, արտաքին գործերի և պաշտպանության բնագավառների, իսկ մաքսային հսկողության գոտու կարգավիճակ ունեցող տարածքներում՝ նաև մաքսային բնագավառի պետական լիազորված մարմինների՝ իրենց իրավասությունների շրջանակներում համաձայնությունների տրամադրման կարգը։»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։