Հոդված 4. Օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 4. Օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված հատուկ նշանակության սահմանային հողերում օգտակար հանածոյի արդյունահանման համար հողամասի նպատակային նշանակության փոփոխություն չի պահանջվում: Սահմանային շերտում և սահմանային գետի ափերին գտնվող հանքերևակումներում և հանքավայրերում ընդերքօգտագործում կարող է իրականացվել միայն նշված տարածքներում ընդերքօգտագործում իրականացնելու վերաբերյալ ազգային անվտանգության, արտաքին գործերի և պաշտպանության բնագավառների, իսկ մաքսային հսկողության գոտու կարգավիճակ ունեցող տարածքներում՝ նաև մաքսային բնագավառի պետական լիազորված մարմինների՝ իրենց իրավասությունների շրջանակներում տրված համաձայնությունների առկայության դեպքում։ Տրված համաձայնությունները կարող են ներկայացվել լիազոր մարմին համապատասխան բնագավառի լիազորված մարմնի համաձայնության տրամադրման օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում։»։