Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 7. Օրենսգրքի 30-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Օրենսգրքի 30-րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.4-րդ և 2.5-րդ մասերով.

«2.4. Սահմանային շերտում սահմանային գետի գետաողողատային տիպի հանքավայրերից ավազ (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդ) արդյունահանող ընդերքօգտագործողի կողմից տվյալ գետի հունից ավազի (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդի) արդյունահանման դեպքում ընդերքօգտագործողի նախատեսված գործունեությունը բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի որոշմամբ կասեցվում է մինչև վարչական իրավախախտման վերաբերյալ գործով կայացված որոշման անբողոքարկելի դառնալը։ Ընդերքօգտագործողի նախատեսված գործունեությունը կասեցնելու վերաբերյալ բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի որոշումը ենթակա է անհապաղ կատարման։

2.5. Սույն հոդվածի 2.4-րդ մասով նախատեսված դեպքում ընդերքօգտագործողի նախատեսված գործունեությունը կասեցնելու նպատակով ազգային անվտանգության, արտաքին գործերի և պաշտպանության բնագավառների, իսկ մաքսային հսկողության գոտու կարգավիճակ ունեցող տարածքներում նաև մաքսային բնագավառի պետական լիազորված մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին են ներկայացնում համապատասխան գրություն՝ հիմնավորող փաստաթղթերով: Տեսչական մարմինը փաստաթղթերն ուսումնասիրում և ընդերքօգտագործողի նախատեսված գործունեությունը կասեցնելու վերաբերյալ որոշումն ընդունում է դրանք ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:».

2) 3-րդ մասը «հիմքերը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 32-րդ կետով սահմանված պարտավորության խախտման դեպքերի, որոնց պարագայում զգուշացման հիմքերի վերացման ժամկետը 10 օր է» բառերով.

3) 5-րդ մասի 3-րդ կետը «մինչև 90 օր» բառերից հետո լրացնել «, իսկ սույն օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 32-րդ կետով սահմանված պարտավորության խախտման դեպքում՝ մինչև 10 օր» բառերով.

4) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ և 11-րդ կետերով.

«10) սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատային տիպի հանքավայրերից ավազ (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդ) արդյունահանող ընդերքօգտագործողի կողմից տվյալ գետի հունից ավազի (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդի) արդյունահանման դեպքը ընդերքօգտագործման իրավունքի գործողության ամբողջ ժամկետում կրկնվել է՝ հիմք ընդունելով բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի միջնորդագիրը ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու մասին.

11) սահմանային շերտում և սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքները ՋիՊիԷս (GPS) համակարգով չկահավորված կամ այդ համակարգը սերվերային ենթակառուցվածքին անխափան չմիացված՝ հանութաբարձիչ, հանութափոխադրիչ տեխնիկական միջոցներով իրականացնելու կամ արդյունահանված օգտակար հանածոն բեռնատար ավտոմոբիլով տեղափոխելու դեպքը ընդերքօգտագործման իրավունքի գործողության ամբողջ ժամկետում կրկնվել է՝ հիմք ընդունելով բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի միջնորդագիրը ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու մասին։»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։