Հոդված 1. Օրենսգրքի կարգավորման առարկան
Հոդված 1. Օրենսգրքի կարգավորման առարկան
1. Սույն օրենսգրքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ընդերքօգտագործման սկզբունքներն ու կարգը, կարգավորվում են ընդերքօգտագործման թափոնների կառավարման և վերամշակման ընդերքն օգտագործելիս բնությունը և շրջակա միջավայրը վնասակար ազդեցություններից պաշտպանության, աշխատանքների կատարման անվտանգության ապահովման, ինչպես նաև ընդերքօգտագործման ընթացքում պետության և անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հետ կապված հարաբերությունները:
2. Նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների և արդյունահանման առանձնահատկությունները սահմանվում են առանձին օրենքով:
3. Ռադիոակտիվ հումքի արդյունահանման առանձնահատկությունները սահմանվում են առանձին օրենքով:
4. Ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանման առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով:
5. Քաղաքաշինական օբյեկտների (այդ թվում` ամբողջությամբ կամ մասնակի ստորերկրյա) նախագծման, ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունների և կառուցապատման հետ կապված ընդերքօգտագործման հարաբերությունները սահմանվում են «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրանց կիրարկումն ապահովող իրավական ակտերով:
(1-ին հոդվածը լրաց. 18.10.16 ՀՕ-161-Ն)