Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-07-ից մինչև 2018-04-07։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՈՎ

Հոդված 46. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք ստացած անձի իրավունքները և պարտականությունները

գործել է մինչև 2018-04-07Բացել ARLIS-ում

Հոդված 46. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք ստացած անձի իրավունքները և պարտականությունները

1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք ստացած անձը իրավունք ունի`

1) կատարելու բացառիկ իրավունքով տրամադրված տարածքի սահմաններում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ.

2) տրամադրված օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման համար ներգրավել երրորդ անձանց` քաղաքացիաիրավական պայմանագրի կնքմամբ.

3) առաջնահերթությամբ ստանալ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ընդերքի այն տեղամասի նկատմամբ, որի վերաբերյալ սեփական միջոցների հաշվին ստացել է երկրաբանական տեղեկություն:

2. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք ստացած անձը պարտավոր է`

1) աշխատանքներն իրականացնել` համաձայն լիազոր մարմնի հետ համաձայնեցված աշխատանքային ծրագրի.

2) լիազոր մարմնին տեղեկացնել արդյունաբերական նշանակություն ունեցող օգտակար հանածոների հայտնաբերման մասին դրանց հայտնաբերումից հետո` 14 օրվա ընթացքում.

3) մետաղական օգտակար հանածոների քանակի, որակի և այլ հատկությունների վերաբերյալ տեղեկատվության արժանահավատությունն ապահովելու նպատակով փորձանմուշները հսկողական անալիզի ենթարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

4) յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` 60 օրվա ընթացքում, լիազոր մարմին ներկայացնել միջանկյալ հաշվետվություն` մանրամասնելով կատարված երկրաբանական աշխատանքները.

5) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքում ստացած տեղեկատվությունը հանձնել լիազոր մարմնին՝ սահմանված կարգով.

6) տալ շրջակա միջավայրի ազդեցության գնահատականը, այդ թվում` բնապահպանական կառավարման պլանը և մշտադիտարկումների ծրագրերի կազմումը.

6.1) իրականացնել ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումները.

6.2) յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մինչև հաջորդ տարվա փետրվարի 20-ը, ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատորիաներում գնահատված արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունը:

Ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքի առկայության դեպքում ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատորիաներում գնահատված արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունը տեղադրվում է այդ կայքում:

7) կրել սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված այլ պարտականություններ:

(46-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն, լրաց. 18.10.16 ՀՕ-161-Ն, 17.11.17 ՀՕ-214-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։