Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-22-ից մինչև 2020-04-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՈՎ

Հոդված 36. Երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը

գործել է մինչև 2020-04-04Բացել ARLIS-ում

Հոդված 36. Երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը

1. Երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումին կից լիազոր մարմնի համաձայնեցմանն է ներկայացվում երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը:

2. Ծրագիրը պետք է ներառի`

1) կատարվելիք աշխատանքների նպատակները և ենթադրվող ժամկետները.

2) ընդերքի ուսումնասիրվելիք տեղամասում նախկինում իրականացված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքների վերլուծությունը, եթե այդպիսի աշխատանքներ կատարվել են.

3) աշխատանքների կատարման նախանշված մեթոդները, եղանակները, միջոցները և մոտավոր ծավալները.

4) ընդերքի այն տեղամասի նկարագրությունը, որտեղ ուսումնասիրություն իրականացնելու համար ներկայացվել է դիմումը, և ընդերքի այդ տեղամասի հատակագիծը` օրենսդրությամբ սահմանված կարգով որակավորման վկայական ստացած անձի ստորագրությամբ հաստատված ծայրակետային կոորդինատներով՝ դիմումը ներկայացնելուն նախորդող վեց ամսվա դրությամբ:

3. Երկրաբանական ուսումնասիրության ծրագրին կցվում են՝

1) անհրաժեշտ քարտեզագրական նյութերը.

2) կառավարության սահմանած դեպքերում շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը, այդ թվում՝ բնապահպանական միջոցառումների ծրագիրը:

4. Առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցված ծրագրի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործումն արգելվում է:

(36-րդ հոդվածը փոփ., խմբ. 21.06.14 ՀՕ-112-Ն, լրաց., փոփ. 13.11.19 ՀՕ-256-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։