Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-22-ից մինչև 2020-04-04։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2020-04-04-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 5 · ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

Հոդված 54. Օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի կնքումը

գործել է մինչև 2020-04-04ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 54. Օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի կնքումը

1. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու դիմումը բավարարելու վերաբերյալ լիազոր մարմնից ծանուցումը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, դիմումատուն հրավիրվում է հանքարդյունահանման պայմանագիրն իր կողմից վավերացվելու համար, որից հետո` 10-օրյա ժամկետում, տրվում են հանքարդյունահանման իրավունքը հավաստող փաստաթղթերը: Նշված ժամկետում չներկայանալու դեպքում հանքարդյունահանման իրավունք հայցելու դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած:

2. (մասն ուժը կորցրել է 29.06.16 ՀՕ-127-Ն)

3. Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը, օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագիրը, լեռնահատկացման ակտը և համապատասխան փորձաքննություններ անցած նախագիծը միասին հանքարդյունահանման իրավունքը հավաստող փաստաթղթեր են:

4. Օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագիրը պետք է նախատեսի`

1) այն օգտակար հանածոների և (կամ) ուղեկից բաղադրիչների անվանումները, որոնց արդյունահանումը թույլ է տրվում ընդերքօգտագործողին.

2) օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասի և, լեռնահատկացման կոորդինատները.

3) պայմանագրի գործողության ժամկետը` ըստ նախագծի.

4) օգտակար հանածոների պաշարների վերագնահատման կամ արդյունահանման, ընդերքօգտագործման թափոնների տեղադրման, ֆինանսական ներդրումների, օգտակար հանածոների արդյունահանման համալիրի ստեղծման աշխատանքների ենթադրվող ժամկետները` ըստ փուլերի, իսկ զուգահեռաբար լրահետախուզման աշխատանքներ կատարելու դեպքում` դրանց կատարման ժամանակացույցը.

5) բնապահպանական կառավարման պլանը.

6) հանքավայրի հաստատված և պետական հաշվեկշռում հաշվառված պաշարների մասին տեղեկություններ.

7) սույն օրենսգրքով և օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների ներկայացման և աշխատանքների վերահսկման կարգը.

8) դրույթներ` ընդերքն օգտագործելիս կատարվող վճարի հաշվարկման և վճարման վերաբերյալ.

9) դրույթներ` համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորությունների չափի և կատարման ժամկետների վերաբերյալ.

10) հանքի փակման հետ կապված դրույթները.

11) ֆինանսական երաշխիքի կատարման պահանջ ներկայացնելու կարգը և պայմանները.

12) ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների վերանայման արդյունքում փոփոխված պլանները, ինչպես նաև դրանց իրականացման փոփոխված ֆինանսական երաշխիքը ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին համաձայնեցման ներկայացնելու դրույթները:

5. Օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագիրը կարող է պարունակել կողմերի հարաբերությունները կարգավորող և օրենսդրությանը չհակասող այլ պայմաններ:

6. Ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրերի շահագործման դեպքում անհրաժեշտ է նախատեսել ռեժիմային դիտարկումներ, ջրային ռեսուրսներն սպառումից և աղտոտումից պահպանելու միջոցառումներ:

(54-րդ հոդվածը փոփ. 29.06.16 ՀՕ-127-Ն, լրաց. 18.10.16 ՀՕ-161-Ն, փոփ., լրաց., խմբ. 13.11.19 ՀՕ-256-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։