Հոդված 33. Երկրաբանական ուսումնասիրության նպատակով համաձայնություն հայցելը
Հոդված 33. Երկրաբանական ուսումնասիրության նպատակով համաձայնություն հայցելը
1. Երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու նպատակով դիմումը ներկայացվում է լիազոր մարմին:
2. Դիմումում նշվում և դրան կից ներկայացվում են (թղթային և էլեկտրոնային տարբերակներով)`
1) դիմումատուի անվանումը, հասցեն (գտնվելու վայրը).
2) դիմումատուի պետական գրանցման համարը.
3) աշխատանքների իրականացման համար պահանջվող ժամկետը.
4) (կետն ուժը կորցրել է 13.11.19 ՀՕ-256-Ն)
5) երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը՝ սույն օրենսգրքի 36-րդ հոդվածի 2-րդ մասին և լիազոր մարմնի սահմանած՝ ուսումնասիրության ծրագրին ներկայացվող նվազագույն պահանջներին համապատասխան.
6) (կետն ուժը կորցրել է 13.11.19 ՀՕ-256-Ն)
7) ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկություն, որի բովանդակությունը և դրան ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը.
7.1) իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ.
7.2) դիմումը ներկայացնելուց հետո մինչև իրավունք հայցելու դիմումի վերաբերյալ որոշման կայացումն ընկած ժամանակահատվածում իրական շահառուի փոփոխության դեպքում փոփոխության պետական գրանցումից հետո իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք.
8) ներկայացված փաստաթղթերի ցանկը:
(33-րդ հոդվածը լրաց. 23.04.19 ՀՕ-24-Ն, փոփ., լրաց. 13.11.19 ՀՕ-256-Ն, լրաց. 16.07.20 ՀՕ-397-Ն, փոփ. 03.06.21 ՀՕ-247-Ն)
(16.07.20 ՀՕ-397-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(03.06.21 ՀՕ-247-Ն օրենքն ունի անցումային դրույթ)