Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-06-30-ից մինչև 2023-06-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՈՎ

Հոդված 47. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ընթացքում փորձնական հանույթի իրականացումը և օգտակար հանածոների փորձանմուշների տեղափոխումը

գործել է մինչև 2023-06-09Բացել ARLIS-ում

Հոդված 47. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ընթացքում փորձնական հանույթի իրականացումը և օգտակար հանածոների փորձանմուշների տեղափոխումը

1. Երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող անձը երկրաբանական ուսումնասիրության ծրագրով նախատեսված լինելու դեպքում իրավունք ունի երկրաբանական ուսումնասիրությունների վերջին փուլում իրականացնելու փորձնական հանույթ և երկրաբանական ուսումնասիրության համար տրամադրված ընդերքի տեղամասից տեղափոխելու օգտակար հանածոյի փորձանմուշներ, եթե դա անհրաժեշտ է օգտակար հանածոյի հետազոտման համար` օգտակար հանածոյի արժեքի որոշման կամ օգտակար հանածոյի փորձաքննություն անցկացնելու նպատակով: Այլ նպատակներով երկրաբանական ուսումնասիրության համար տրամադրված ընդերքի տեղամասից օգտակար հանածոյի տեղափոխումն արգելվում է:

2. Երկրաբանական ուսումնասիրության համար անհրաժեշտ փորձնական հանույթի ֆիզիկական ծավալները սահմանում է լիազոր մարմինը:

(47-րդ հոդվածը լրաց., փոփ. 13.11.19 ՀՕ-256-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։