Գլուխ 4 · ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 21. ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՁևԱՎՈՐՄԱՆԸ
Հոդված 21. ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՁևԱՎՈՐՄԱՆԸ
Արհեստակցական միությունը կարող է առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին` արհեստակցական միության մասնակիցների (անդամների) աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանությանն ուղղված իրավական նորմատիվ ակտեր ընդունելու, այդ ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ: