Գլուխ 2 · ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ
Հոդված 7. ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ (ԱՆԴԱՄՆԵՐԸ)
Հոդված 7. ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ (ԱՆԴԱՄՆԵՐԸ)
Արհեստակցական կազմակերպությունների միության մասնակիցներ (անդամներ) կարող են լինել արհեստակցական կազմակերպությունները և (կամ) արհեստակցական կազմակերպությունների միությունները:
Արհեստակցական կազմակերպությունը և արհեստակցական կազմակերպությունների միությունը կարող են մասնակից (անդամ) լինել արհեստակցական կազմակերպությունների մեկ միության:
Արհեստակցական միությանը մասնակից (անդամ) լինելը կարգավորվում է նրա կանոնադրությամբ: