Գլուխ 4 · ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 20. ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ` ԳՈՐԾԱԴՈՒԼՆԵՐ և ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՅԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հոդված 20. ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ` ԳՈՐԾԱԴՈՒԼՆԵՐ և ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՅԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Արհեստակցական միությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով կազմակերպել և անցկացնել խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր, գործադուլներ, զանգվածային այլ միջոցառումներ, դրանց հետ կապված բանակցություններ վարել պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, գործատուների, այլ կազմակերպությունների, նրանց պաշտոնատար անձանց հետ: