Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1.

«Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 դեկտեմբերի 2000 թվականի, ՀՕ-135, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածում`

1) երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«արհեստակցական կազմակերպություն` հասարակական միավորում, որն օրենքով սահմանված կարգով և ազատ կամքի դրսևորումով միավորում է տվյալ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողներին` իրենց աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական, սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով.».

2) չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«արհեստակցական կազմակերպությունների միություն` իրավաբանական անձանց միություն, որն օրենքով սահմանված կարգով միավորում է երկու և ավելի արհեստակցական կազմակերպությունների` աշխատողների աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական և սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով.».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ հինգերորդ պարբերությունով.

«արհեստակցական կազմակերպությունների տարածքային միություն` իրավաբանական անձանց միություն, որը միավորում է որոշակի տարածքում (մարզում կամ քաղաքում կամ որևէ առանձնահատկությամբ առանձնացված տարածքում) գործող արհեստակցական միությունների կեսից ավելիին, որոնց անդամագրված են տվյալ տարածքի առավելագույն թվով աշխատողներ` տվյալ տարածքի գործատուների միության, տեղական ինքնակառավարման և պետական կառավարման տարածքային մարմինների հետ փոխհարաբերություններում աշխատողների աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական և սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով.».

4) հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միություն` իրավաբանական անձանց միություն, որը միավորում է տնտեսության (արտադրության, ծառայության, մասնագիտության) համապատասխան ճյուղում (հարակից ճյուղերում) գործող արհեստակցական միությունների կեսից ավելիին, որոնց անդամագրված են տվյալ ճյուղի առավելագույն թվով աշխատողներ` գործատուների համապատասխան ճյուղային միությունում, տեղական ինքնակառավարման և պետական կառավարման հանրապետական մարմիններում տնտեսության տվյալ ճյուղի աշխատողների աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական և սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով.».

5) վեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միություն` իրավաբանական անձանց միություն, որը միավորում է արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունների կեսից ավելիին, որոնց անդամագրված են հանրապետությունում գործող արհեստակցական միությունների առավելագույն թվով անդամներ, իսկ անդամ կազմակերպությունները միավորում են առավելագույն թվով աշխատողների` Հայաստանի Հանրապետության կառավարության և գործատուների հանրապետական միության հետ փոխհարաբերություններում աշխատողների աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական և սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով.».

6) յոթերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գործատու` աշխատանքային պայմանագրի հիման վրա և (կամ) օրենքով սահմանված կարգով քաղաքացիների աշխատանքն օգտագործող աշխատանքային իրավունակություն և գործունակություն ունեցող իրավաբանական անձ` անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից, գործունեության բնույթից և տեսակից, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված դեպքերում աշխատանքային պայմանագիր կնքելու իրավունք ունեցող այլ սուբյեկտ (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, հիմնարկ, առանձնացված ստորաբաժանում և այլն): Գործատու կարող է լինել նաև յուրաքանչյուր քաղաքացի.»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։