Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-07-21-ից մինչև 2021-02-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 7. Ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումները

գործել է մինչև 2021-02-26Բացել ARLIS-ում

Հոդված 7. Ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումները

1. Ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների, ուղեբեռների և բեռների միջպետական փոխադրումները կազմակերպվում և իրականացվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին և Հայաստանի Հանրապետության տարածքից ուղևորների, ուղեբեռների և բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգին համապատասխան: Հայաստանի Հանրապետության տարածքից ուղևորների, ուղեբեռների և բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում կաբոտաժային փոխադրումն արգելվում է, բացառությամբ միջազգային համաձայնագրերով սահմանված դեպքերի:

3. Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ իրականացնող բեռնատար տրանսպորտային միջոցները և ավտոբուսները պետք է կահավորված լինեն տախոգրաֆով (բացառությամբ «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի կողմ չհանդիսացող պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցների): Թվային տախոգրաֆով կահավորված միջպետական փոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպությունները և վարորդները պետք է ունենան համապատասխանաբար կազմակերպության և վարորդի թվային տախոգրաֆի քարտեր, որոնց ձևերը և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(7-րդ հոդվածը խմբ. 16.12.16 ՀՕ-17-Ն)

(7-րդ հոդվածը 16.09.20 ՀՕ-420-Ն օրենքի 1-ին հոդվածի լրացումներով ուժի մեջ կմտնի 01.03.2021 թվականին:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։