Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-16-ից մինչև 2025-12-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՓՈԽԱԴՐՈՂԻ ԵՎ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 22. Բեռն առաքողի և բեռը ստացողի իրավունքներն ու պարտականությունները

գործել է մինչև 2025-12-29Բացել ARLIS-ում

Հոդված 22. Բեռն առաքողի և բեռը ստացողի իրավունքներն ու պարտականությունները

1. Բեռների փոխադրման դեպքում բեռն առաքողն իրավունք չունի միավոր ավտոտրանսպորտային միջոցով փոխադրման ներկայացնելու տարբեր հատկություններ ունեցող բեռներ, եթե դրանց համատեղ փոխադրումը կարող է հանգեցնել որևէ բեռի փչացման:

2. Բեռն առաքողը (բեռը ստացողը) իրավունք ունի փոխադրողի համաձայնությամբ փոխադրման ներկայացնելու օրենքով չարգելված հայտարարված արժեքով բեռներ: Բեռների հայտարարված արժեքը պետք է համապատասխանի դրանց ողջամիտ արժեքին:

Չի թույլատրվում հայտարարել սորուն, լցնովի, խուռնային, արագ փչացող, բեռն առաքողի կողմից կապարակնքված բեռների, ինչպես նաև մեկ ապրանքատրանսպորտային բեռնագրով ձևակերպված բեռի որոշակի մասի արժեքը:

3. Բեռն առաքողը իրավունք չունի փոխադրման ներկայացնելու բեռներ, եթե`

ա) օրենքով այդպիսի բեռների փոխադրումն ավտոմոբիլային տրանսպորտով արգելվում է.

բ) ներկայացված բեռը նախատեսված չէ հայտով կամ բեռնափոխադրման պայմանագրով կամ ներկայացված է ոչ պատշաճ փաթեթավորված, տարավորված, կամ բեռի ձևակերպման ու ապրանքատրանսպորտային փաստաթղթերը թերի են.

գ) ներկայացված բեռի քաշը գերազանցում է հայտի համաձայն` բեռնման ներկայացված ավտոտրանսպորտային միջոցի թույլատրելի բեռնվածությունը, չափերով կամ առանձնահատկություններով անթույլատրելի են տվյալ ավտոտրանսպորտային միջոցով փոխադրում իրականացնելու համար.

դ) տարերային աղետների, ճանապարհային, կլիմայական ոչ բարենպաստ պայմանների հետևանքով դադարեցվել կամ սահմանափակվել է փոխադրումների իրականացումը երթուղու ավտոմոբիլային ճանապարհներով.

ե) առանց բեռն առաքողի առաքիչը ուղեկցման է ներկայացրել այնպիսի բեռներ, որոնք իրենց բնույթով պահանջում են հատուկ պայմաններով և խնամքով փոխադրում, եթե առաքման պարտավորությունը չի ստանձնում փոխադրողը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։