Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-16-ից մինչև 2025-12-29։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2025-12-29-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 5 · ՓՈԽԱԴՐՈՂԻ ԵՎ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 23. Ուղևորների իրավունքները և պարտականությունները

գործել է մինչև 2025-12-29ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 23. Ուղևորների իրավունքները և պարտականությունները

1. Ուղևորության համար ուղևորը պետք է ունենա ուղետոմս կամ երթևեկելու իրավունքը հաստատող այլ փաստաթուղթ (մշտական ուղետոմս, անվճար երթևեկության իրավունքի վկայական և այլն), ուղեբեռի առկայության դեպքում` ուղեբեռային անդորրագիր, տեղ զբաղեցնի ուղետոմսում նշված տեղին համապատասխան, պահպանի ուղետոմսն ամբողջ ուղևորության ընթացքում և ներկայացնի ավտովարորդի (տոմսավաճառի) կամ վերահսկողություն իրականացնող անձանց պահանջով:

Միջպետական և միջքաղաքային երթուղիներում մինչև ավտոբուսի մեկնելն ուղետոմս (ուղեբեռային անդորրագիր) չստացած ուղևորն ավտոկայարանից (ավտոկայանից) ուղևորության (ուղեբեռ փոխադրելու) իրավունք չունի:

2. Կանոնավոր ավտոբուսային փոխադրումներից օգտվող ուղևորն իրավունք ունի իր հետ անվճար տեղափոխելու մինչև 7 տարեկան մեկ երեխա, եթե վերջինս առանձին նստատեղ չի զբաղեցնում: Առանձին նստատեղ զբաղեցնելու դեպքում, ինչպես նաև մինչև 7 տարեկան մի քանի երեխաների հետ երթևեկելիս յուրաքանչյուր երեխայի համար վճարվում է սահմանված փոխադրավարձի 50 տոկոսը:

Միջքաղաքային հաղորդակցության ավտոբուսներով երթևեկելիս ուղետոմսի 50 տոկոս արժեքով ուղետոմս է ձեռք բերվում 7-ից 12 տարեկան երեխաների համար: 12 տարեկանից բարձր տարիքի երեխաների երթևեկության համար վճարը գանձվում է սահմանված փոխադրավարձի չափով:

3. Արտոնություններով երթևեկելու իրավունք ունեցող ուղևորների համար ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և ուղեբեռի փոխադրման պայմանների կատարումն իրականացվում է ընդհանուր հիմունքներով:

4. Երթուղում ավտոբուսի անսարքության, վթարի, ինչպես նաև ոչ փոխադրողի մեղքով կամ այլ պատճառներով (ճանապարհային, կլիմայական անբարենպաստ պայմաններ, անհաղթահարելի ուժի հանգամանքներ և այլն) ուղևորությունը դադարեցվելու դեպքերում ուղևորն իրավունք ունի ձեռք բերված ուղետոմսով շարունակելու ուղևորությունը նույն երթուղու այլ ավտոբուսով (միջքաղաքային ավտոբուսային երթուղիներով` ազատ նստատեղերի առկայության դեպքում):

5. Ուղեբեռը փոխադրման հանձնելիս ուղևորն իրավունք ունի հայտարարելու դրա արժեքը` վճարելով սահմանված գումարը:

6. Կանոնավոր ավտոբուսային փոխադրումներից օգտվող ուղևորն իրավունք ունի ձեռք բերված մեկ ուղետոմսին համապատասխան տեղափոխելու`

ա) անվճար` 60 X 40 X 20 (սմ) չափերը և 20 կգ-ը չգերազանցող քաշով մեկ ձեռքի ծանրոց, այդ թվում` փոքր կենդանիներ, թռչուններ, փոքր չափերի կենցաղային այլ իրեր.

բ) առանց ուղեբեռային բաժանմունքների ավտոբուսներով` վճարովի` 100 X 50 X 30 (սմ) չափերը չգերազանցող և մինչև 50 կգ քաշով մեկ ուղեբեռ, բացի անվճար փոխադրվող ձեռքի ծանրոցից.

գ) ուղեբեռային բաժանմունք ունեցող ավտոբուսներով` վճարովի` 100 X 50 X 30 (սմ) չափերը չգերազանցող և մինչև 50 կգ-ական քաշով երկու ուղեբեռ, բացի անվճար փոխադրվող ձեռքի ծանրոցից.

դ) միկրոավտոբուսներով` սույն մասի «ա» կետով սահմանված կարգով:

7. Ուղևորն իրավունք ունի տաքսի-ավտոմոբիլների ուղեսրահում փոխադրելու այնպիսի իրեր և առարկաներ, որոնք կարող են տեղավորվել դռների թույլատրելի բացվածքներով (առանց դռների սահմանափակիչների հանման), չեն վնասի կամ աղտոտի ուղեսրահի պաստառը և սարքավորումը, չեն խանգարի ավտովարորդին ղեկավարել ավտոմոբիլը:

«Ունիվերսալ» թափքով տաքսիներով թույլատրվում է փոխադրել փոքր չափերի կենցաղային առարկաներ և սարքեր, որոնք չեն վնասի կամ փչացնի ուղեսրահի պաստառը և սարքավորումը:

Թույլատրվում է փոխադրել պայուսակներում տեղավորված փոքր կենդանիներ և վանդակներով թռչուններ, դնչակալներով շներ` տարիչների և տապաստակների առկայությամբ, մրգերն ու բանջարեղենը կարող են փոխադրվել փակ հատակ ունեցող զամբյուղներով: Մերձքաղաքային, միջքաղաքային, ներմարզային, միջմարզային և միջպետական փոխադրումներից օգտվելիս հաշմանդամություն ունեցող անձն իրավունք ունի, ծանրոցից և ուղեբեռից բացի, իր հետ անվճար փոխադրելու նաև աջակցող միջոցներ:

8. (մասն ուժը կորցրել է 16.12.16 ՀՕ-17-Ն)

(23-րդ հոդվածը փոփ. 16.12.16 ՀՕ-17-Ն, լրաց. 14.07.22 ՀՕ-297-Ն)

(14.07.22 ՀՕ-297-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։