Գլուխ 4 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Հոդված 23. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցումը
Հոդված 23. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցումը
(վերնագիրը խմբ. 08.12.11 ՀՕ-319-Ն)
Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու դեպքում.
2) կեղծ փաստաթղթերի կամ կեղծ տվյալների հիման վրա քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում, եթե անձի կողմից կեղծ փաստաթղթեր կամ կեղծ տվյալներ ներկայացնելը հիմնավորվել է օրենքով սահմանված կարգով, և արարքը կատարելու պահից չի անցել 5 տարի.
3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հիմքերով:
(23-րդ հոդվածը խմբ. 08.12.11 ՀՕ-319-Ն, 07.05.15 ՀՕ-33-Ն)
(հոդվածը 08.12.21 ՀՕ-393-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո)