Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-29-ից մինչև 2023-11-27։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2023-11-27-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ԵՐԵԽԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԾՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ

Հոդված 17. Երեխայի քաղաքացիությունը ծնողների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու դեպքում

գործել է մինչև 2023-11-27ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 17. Երեխայի քաղաքացիությունը ծնողների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու դեպքում

(վերնագիրը խմբ. 08.12.11 ՀՕ-319-Ն)

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրած ծնողների երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե նա ունի կամ ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն:

Եթե ծնողներից մեկը կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, իսկ մյուսը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ապա նրանց երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե առկա է ծնողների համաձայնությունը, կամ եթե երեխան բնակվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, և առկա է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողի համաձայնությունը:

(մասն ուժը կորցրել է 08.12.21 ՀՕ-393-Ն)

Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե նա ունի կամ ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն:

Սույն հոդվածով նախատեսված դեպքերում երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը` քաղաքացիության դադարեցման հետևանքով` ծնողի ներկայացրած դիմումի հիման վրա (14-18 տարեկան երեխայի դեպքում ներկայացվում է նաև երեխայի գրավոր համաձայնությունը)` սույն օրենքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված ընդհանուր հիմունքներով:

(17-րդ հոդվածը խմբ. 08.12.11 ՀՕ-319-Ն, լրաց. 07.05.15 ՀՕ-33-Ն, լրաց., փոփ. 08.12.21 ՀՕ-393-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։