Հոդված 17. Երեխայի քաղաքացիությունը ծնողների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու դեպքում
Հոդված 17. Երեխայի քաղաքացիությունը ծնողների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու դեպքում
(վերնագիրը խմբ. 08.12.11 ՀՕ-319-Ն)
Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրած ծնողների երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե նա ունի կամ ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն:
Եթե ծնողներից մեկը կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, իսկ մյուսը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ապա նրանց երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե առկա է ծնողների համաձայնությունը, կամ եթե երեխան բնակվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, և առկա է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողի համաձայնությունը:
Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե նա ունի կամ ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն:
Սույն հոդվածով նախատեսված դեպքերում երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը` քաղաքացիության դադարեցման հետևանքով` ծնողի ներկայացրած դիմումի հիման վրա (14-18 տարեկան երեխայի դեպքում ներկայացվում է նաև երեխայի գրավոր համաձայնությունը)` սույն օրենքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար սույն օրենքի 4-րդ գլխով նախատեսված ընդհանուր հիմունքներով:
(17-րդ հոդվածը խմբ. 08.12.11 ՀՕ-319-Ն, լրաց. 07.05.15 ՀՕ-33-Ն, լրաց., փոփ. 08.12.21 ՀՕ-393-Ն, լրաց. 11.12.23 ՀՕ-408-Ն)