Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-06-29-ից մինչև 2013-07-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

Հոդված 10. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ճանաչումը

գործել է մինչև 2013-07-20Բացել ARLIS-ում

Հոդված 10. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ճանաչումը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են ճանաչվում`

1) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող նախկին ՀԽՍՀ քաղաքացիները, ովքեր մինչև Սահմանադրության ուժի մեջ մտնելը ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն կամ հրաժարվել են դրանից` սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում.

2) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձինք կամ օտարերկրյա քաղաքացի չհանդիսացող նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիները, ովքեր մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը դիմում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար.

3) Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող ազգությամբ հայ նախկին ՀԽՍՀ այն քաղաքացիները, ովքեր ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն:

(10-րդ հոդվածը փոփ. 18.11.97 ՀՕ-157, խմբ. 12.10.99 ՀՕ-5, 20.03.01 ՀՕ-157, փոփ. 20.03.02 ՀՕ-313, 18.11.03 ՀՕ-33-Ն, 26.02.07 ՀՕ-75-Ն, 06.04.10 ՀՕ-34-Ն, 08.12.11 ՀՕ-319-Ն, 20.05.13 ՀՕ-58-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։