Գլուխ 6 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 31. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումների քննարկման գործերով արխիվացումը
Հոդված 31. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումների քննարկման գործերով արխիվացումը
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումների քննարկման գործերն արխիվացվում են էլեկտրոնային եղանակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(31-րդ հոդվածը լրաց. 22.01.25 ՀՕ-4-Ն)
(22.01.25 ՀՕ-4-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
16 նոյեմբերի 1995 թվականի,
քաղ. Երևան
ՀՕ-16