Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-05-07-ից մինչև 2022-06-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Հոդված 23. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցումը

գործել է մինչև 2022-06-25Բացել ARLIS-ում

Հոդված 23. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցումը

(վերնագիրը խմբ. 08.12.11 ՀՕ-319-Ն)

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու դեպքում.

2) կեղծ փաստաթղթերի կամ կեղծ տվյալների հիման վրա քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում, եթե անձի կողմից կեղծ փաստաթղթեր կամ կեղծ տվյալներ ներկայացնելը հիմնավորվել է օրենքով սահմանված կարգով, և արարքը կատարելու պահից չի անցել 5 տարի.

3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հիմքերով:

(23-րդ հոդվածը խմբ. 08.12.11 ՀՕ-319-Ն, 07.05.15 ՀՕ-33-Ն)

(հոդվածը 08.12.21 ՀՕ-393-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։