Հոդված 18. Խախտման վերաբերյալ որոշումը
Հոդված 18. Խախտման վերաբերյալ որոշումը
Քննելով խախտման վերաբերյալ գործը` տեսչական մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալն ընդունում է որոշում:
Որոշման մեջ պետք է նշվեն`
- որոշումն ընդունած մարմնի անվանումը.
- գործը քննող անձի պաշտոնը, անունը, ազգանունը.
- խախտում կատարած իրավաբանական անձի անվանումը.
- գործի քննության ամիսը, ամսաթիվը, տեղը.
- գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը.
- տվյալ խախտման համար պատասխանատվություն նախատեսող հոդվածը.
- գործի վերաբերյալ եզրահանգումը.
- խախտման վերացման համար տրված ժամկետը.
- տուգանքի փոխանցման համար հաշվեհամարը:
(պարբերությունն ուժը կորցրել է 09.07.20 ՀՕ-367-Ն)
(18-րդ հոդվածը փոփ., լրաց. 09.07.20 ՀՕ-367-Ն)
(հոդվածը 16.11.22 ՀՕ-434-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից տասներկու ամիս հետո)