Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-12-17-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 4. Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվությունը

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 4. Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվությունը

Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումներ կատարելու համար կարող են կիրառվել`

ա) տուգանքի նշանակում.

բ) քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի, ներդիրի կամ հավաստագրի գործողության կասեցում.

գ) քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի, ներդիրի կամ հավաստագրի գործողության դադարեցում:

Սույն օրենքի սահմաններում տույժ նշանակելն իրավախախտում կատարած քաղաքաշինության գործունեության սուբյեկտին չի ազատում այն պարտականության կատարումից, որի չկատարման համար նշանակվել է տույժ:

Եթե քաղաքաշինության գործունեության լիցենզավորված սուբյեկտը սույն օրենքով սահմանված կարգով ենթարկվում է պատասխանատվության, ապա այդ նույն իրավախախտման համար ֆիզիկական անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության:

(4-րդ հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-437-Ն, լրաց., փոփ. 16.11.22 ՀՕ-434-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։