Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2000-04-28-ից մինչև 2002-11-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 19. Լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը

գործել է մինչև 2002-11-28Բացել ARLIS-ում

Հոդված 19. Լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը

Քաղաքաշինական պետական տեսչության պետը խախտում կատարած իրավաբանական անձի լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ միջնորդագիր է ներկայացնում լիցենզավորող մարմին` սույն օրենքի 7 հոդվածի, 10 և 12 հոդվածների երրորդ մասերով նախատեսված խախտումների համար պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը հաստատելուց հետո` հնգօրյա ժամկետում:

Միջնորդագրին կցվում են խախտման վերաբերյալ արձանագրության և տուգանք նշանակելու մասին որոշումների պատճենները:

Լիցենզավորող մարմինը, միջնորդագիրն ստանալուց հետո, տասնհինգօրյա ժամկետում քննում է այն և ընդունում որոշում` լիցենզիայի գործողությունը դադարեցնելու կամ միջնորդագիրը մերժելու մասին:

Միջնորդագիրը քննվում է խախտում կատարած իրավաբանական անձի ղեկավարի կամ նրա լիազորած անձի ներկայությամբ` քաղաքաշինության բնագավառի պետական լիազորված մարմնի սահմանած ընթացակարգով:

Լիցենզիայի գործողությունը դադարեցնելու կամ միջնորդագիրը մերժելու մասին որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։