Հոդված 12. Շինարարության ընթացքում հաստատված նախագծի, ստանդարտների, շինարարական արտադրության և ընդունման նորմերի, ինչպես նաև տեխնիկական հսկողության կարգի խախտումներ թույլ տալը
Հոդված 12. Շինարարության ընթացքում հաստատված նախագծի, ստանդարտների, շինարարական արտադրության և ընդունման նորմերի, ինչպես նաև տեխնիկական հսկողության կարգի խախտումներ թույլ տալը
Շինարարության ընթացքում հաստատված նախագծի, ստանդարտների, շինարարական արտադրության և ընդունման նորմերի, ինչպես նաև տեխնիկական հսկողության կարգի խախտումներ թույլ տալը, եթե դրանք չեն ազդում շենքի, շինության ամրության, կայունության, հուսալիության վրա, վտանգ չեն պարունակում մարդկանց և (կամ) շրջակա միջավայրի համար և կարող են վերացվել` առանց դադարեցնելու ընդհանուր շինարարական աշխատանքները`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներ թույլ տալը, եթե դրանք կարող են ազդել շենքի, շինության ամրության, կայունության, հուսալիության վրա, վտանգ են պարունակում մարդկանց և (կամ) շրջակա միջավայրի համար և չեն կարող վերացվել` առանց դադարեցնելու ընդհանուր շինարարական աշխատանքները`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով, և քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողության կասեցում:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներ թույլ տալը, եթե դրանք հանգեցրել են տեխնիկական վթարների`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով, և քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողության դադարեցում: