Գլուխ 4 · ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 16. Խախտման համար պատասխանատվության ենթարկվող իրավաբանական անձի իրավունքները
Հոդված 16. Խախտման համար պատասխանատվության ենթարկվող իրավաբանական անձի իրավունքները
Պատասխանատվության ենթարկվող իրավաբանական անձի ղեկավարը կամ նրա լիազորած անձն իրավունք ունի ծանոթանալ գործի նյութերին, բացատրություններ տալ և ապացույցներ ներկայացնել:
Խախտման մասին գործը քննվում է պատասխանատվության ենթարկվող իրավաբանական անձի ղեկավարի կամ նրա լիազորած անձի մասնակցությամբ: Նրանց չներկայանալու դեպքում գործը քննում և որոշում է ընդունում քաղաքաշինական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանման պետը: