Գլուխ 2 · ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 9. Պատասխանատվությունը սույն օրենքում սահմանված խախտումները մեկ տարվա ընթացքում կրկնելու դեպքում
Հոդված 9. Պատասխանատվությունը սույն օրենքում սահմանված խախտումները մեկ տարվա ընթացքում կրկնելու դեպքում
Սույն օրենքով նախատեսված տուգանքի նշանակումից հետո մեկ տարվա ընթացքում նույն բնույթի խախտում կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ` սույն օրենքի համապատասխան հոդվածներով նախատեսված տուգանքների կրկնակի չափով, բայց ոչ ավելի սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրհիսնապատիկի չափից:
(9-րդ հոդվածը փոփ. 23.10.02 ՀՕ-437-Ն)
(հոդվածը 16.11.22 ՀՕ-434-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից տասներկու ամիս հետո)