Գլուխ 2 · ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 6. Քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողության կասեցումը
Հոդված 6. Քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողության կասեցումը
Լիցենզիայի գործողության կասեցումը կիրառվում է քաղաքաշինական գործունեության այն տեսակների և օբյեկտների համար, որոնց իրականացման ընթացքում թույլ է տրվել իրավախախտումը:
Լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչև բացահայտված խախտումները վերացնելը, բայց ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում:
Լիցենզիայի գործողության կասեցման դեպքում իրավաբանական անձանց թույլատրվում է համապատասխան գործունեություն իրականացնել միայն կասեցման պատճառ համարվող խախտման հետևանքները վերացնելու համար:
Խախտման հետևանքները սահմանված ժամկետից շուտ վերացնելու պահից լիցենզիայի գործողությունը վերականգնվում է: