Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-29-ից մինչև 2023-04-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Հոդված 29. Հաշտարարը և հաշտարարության իրականացումը

գործել է մինչև 2023-04-06Բացել ARLIS-ում

Հոդված 29. Հաշտարարը և հաշտարարության իրականացումը

1. Հաշտարարը պրոբացիայի այն ծառայողն է, որին պրոբացիայի ծառայության ղեկավարը նշանակում է հաշտարարություն իրականացնելու համար:

2. Հաշտարարությունը դատական քննության փուլում դատարանի կողմից նշանակված, իսկ ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման կամ հետպատժյա փուլում պրոբացիայի ծառայության ղեկավարի կողմից սեփական նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ նշանակված բանակցությունների իրականացումն է, որն ուղղված է պրոբացիայի շահառուին և տուժողին (տուժողի իրավահաջորդին) հաշտեցնելուն:

3. Հաշտարարության կողմերն են պրոբացիայի շահառուն և տուժողը (տուժողի իրավահաջորդը):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։