Գլուխ 8 · ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Հոդված 29. Հաշտարարը և հաշտարարության իրականացումը
Հոդված 29. Հաշտարարը և հաշտարարության իրականացումը
1. Հաշտարարը պրոբացիայի այն ծառայողն է, որին պրոբացիայի ծառայության ղեկավարը նշանակում է հաշտարարություն իրականացնելու համար:
2. Հաշտարարությունը դատական քննության փուլում դատարանի կողմից նշանակված, իսկ ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման փուլում պրոբացիայի ծառայության ղեկավարի կողմից սեփական նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ նշանակված բանակցությունների իրականացումն է, որն ուղղված է պրոբացիայի շահառուին և տուժողին (տուժողի իրավահաջորդին) հաշտեցնելուն:
3. Հաշտարարության կողմերն են պրոբացիայի շահառուն և տուժողը (տուժողի իրավահաջորդը):
(29-րդ հոդվածը փոփ. 12.07.23 ՀՕ-253-Ն)