Հոդված 1
Հոդված 1.
«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) անհատական ծանուցում՝ անձին սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով տրամադրվող տեղեկատվություն.»․
2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) հրապարակային ծանուցում՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված տեղեկատվություն.».
3) 4-րդ կետը «գտնվող» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից վարվող» բառերով.
4) 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
5) 7-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. ֆիզիկական անձի դեպքում՝ անձի կողմից իր անձնական տվյալներին և փաստաթղթերին, ինչպես նաև հանրային ծառայությունների վերաբերյալ ծանուցումներին հասանելիություն ապահովելու նպատակով ստեղծված թվային միջավայր, որին մուտքն ապահովվում է անձի խիստ նույնականացման հարթակի միջոցով,»: