Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3.

Օրենքի 5-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասից հանել «և կայքը վարող անձին փոխանցելու» բառերը.

2) 8-րդ մասի «կայքը վարող անձը» բառերը փոխարինել «գործակալությունը» բառով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-11-րդ մասերով.

«9. Եթե կայքում հրապարակային ծանուցման հետ մեկտեղ պետք է տեղադրվի փաստաթուղթ, ապա այն ներկայացվում է ծանուցողի կողմից վերահսկվող սերվերում տեղադրված հղման միջոցով։

10․ Հրապարակային ծանուցման տեքստն ստանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, տեղադրվում է կայքում:

11. Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, ինչպես նաև նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակվելու նոտարական գործողության ընթացքում հրապարակվող հրապարակային ծանուցումը հրապարակվում է կայքում անմիջապես այն ստանալուց հետո:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։