Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-07-09-ից մինչև 2022-11-24։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ։ ԱՅԼ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 40. Երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումների օգտագործման պայմանները

գործել է մինչև 2022-11-24Բացել ARLIS-ում

Հոդված 40. Երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումների օգտագործման պայմանները

1. Երաշխավորված ավանդական արտադրանքի հայտի հրապարակման թվականից սկսած` դրա անվանումը չի կարող օգտագործվել այն արտադրանքի մակնշման համար, որի տեխնիկական հատկորոշումները համապատասխանում են միայն սույն օրենքի 39-րդ հոդվածի 4-6-րդ մասերի պայմաններին։ Սակայն գրանցված տեխնիկական հատկորոշումներին չհամապատասխանող գրանցված երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումների օգտագործումն ապրանքների պիտակների վրա կարող է շարունակվել առանց «Պահպանվող ավանդական երաշխավորված արտադրանք» գրառման կամ համապատասխան ազգային խորհրդանշանի կիրառման։

2. Երաշխավորված ավանդական արտադրանքը կարող է գրանցվել՝ վերապահելով հրապարակված տեխնիկական հատկորոշումներին համապատասխանող արտադրանքի անվանումը, եթե խումբը դա խնդրարկել է գրանցման հայտում, և եթե սույն օրենքի 26-րդ հոդվածի համաձայն կատարված ըստ էության փորձաքննության արդյունքում չի պարզվել, որ նույնատիպ արտադրանքի համար տվյալ անվանումը հայտնի է, օգտագործվում է օրինաչափ և տնտեսապես զգալի ծավալներով: Երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտի հրապարակման թվականից սկսած` տվյալ անվանումը չի կարող օգտագործվել տեխնիկական հատկորոշումներին չհամապատասխանող նույնատիպ ապրանքների պիտակների վրա՝ նույնիսկ առանց «Պահպանվող ավանդական երաշխավորված արտադրանք» գրառման կամ համապատասխան ազգային խորհրդանշանի կիրառման։

3. Եթե երաշխավորված ավանդական արտադրանքը գրանցվել է միայն մեկ լեզվով, ապա հայտարկող խումբը տեխնիկական հատկորոշումներում կարող է նախատեսել, որ ապրանքի առևտրայնացման ժամանակ արտադրանքի անվանման բնագրի հետ պիտակի վրա լինեն այլ լեզուներով նշումներ, որոնք մատնանշում են, որ ապրանքն ստացված (պատրաստված, արտադրված) է այն տարածաշրջանի կամ երկրի ավանդույթների համաձայն, որտեղից ներկայացվել է հայտը (եթե ապրանքի ծագման երկիրը Հայաստանի Հանրապետությունը չէ)։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։