Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-07-09-ից մինչև 2022-11-24։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 5. Պետական լիազոր մարմինը

գործել է մինչև 2022-11-24Բացել ARLIS-ում

Հոդված 5. Պետական լիազոր մարմինը

1. Սույն օրենքի շրջանակներում պետական լիազոր մարմնի հիմնական գործառույթներն են՝

1) աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտերի ընդունումը, քննարկումը, փորձաքննության անցկացումը և գրանցումը.

2) պետության անունից աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների օգտագործման իրավունքի վկայագրերի հանձնումը.

3) աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցամատյանների, ինչպես նաև աշխարհագրական նշումներ օգտագործողների և ծագման տեղանուններ օգտագործողների ցանկի վարումը.

4) աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի վերաբերյալ տեղեկատվական ծառայությունների մատուցումը.

5) մտավոր սեփականության բնագավառում օտարերկրյա և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելը.

6) իր իրավասությունների շրջանակներում այլ գործառույթների իրականացումը։

2. Պետական լիազոր մարմինն իր «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում հրապարակում է տեղեկություններ գրանցված աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի վերաբերյալ, ինչպես նաև իր գործունեությանը վերաբերող այլ տեղեկություններ։

3. Պետական լիազոր մարմնի բողոքարկման խորհուրդը լուծում է աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի իրավական պահպանության հետ կապված վիճելի հարցերը, որի որոշումը համարվում է պետական լիազոր մարմնի վերջնական որոշում։ Բողոքարկման խորհրդի ցանկացած որոշում կարող է բողոքարկվել դատարանում։ Բողոքարկման խորհրդի կանոնադրությունը և բողոքների քննարկման կարգը հաստատում է կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։