Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-07-09-ից մինչև 2022-11-24։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 13. Պահպանության գործողության ժամկետը և օգտագործման իրավունքի երկարաձգումը

գործել է մինչև 2022-11-24Բացել ARLIS-ում

Հոդված 13. Պահպանության գործողության ժամկետը և օգտագործման իրավունքի երկարաձգումը

1. Աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի պահպանությունը գործում է պետական լիազոր մարմին հայտ ներկայացնելու թվականից` առանց ժամկետային սահմանափակման։

2. Պահպանվող աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունքը տրվում է տասը տարի ժամկետով։ Ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր անգամ ոչ ավելի, քան տասը տարի ժամկետով, եթե պահպանվում են տվյալ արտադրանքի տեխնիկական հատկորոշումները։

3. Պահպանվող աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունքի իրավատերերը մինչև յուրաքանչյուր տասնամյա ժամկետը լրանալը կարող են դիմել պետական լիազոր մարմին՝ օգտագործման իրավունքի ժամկետը երկարաձգելու համար։ Օգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման մասին դիմումը ներկայացվում է պետական լիազոր մարմին արտադրանքի բնորոշ հատկանիշների պահպանվածության մասին իրավասու մարմնի տված հավաստագրի, ինչպես նաև օգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագրի հետ միասին։

4. Օգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման դիմումի ձևը, ներկայացման և քննարկման կարգը սահմանում է կառավարությունը։

5. Պահպանվող ծագման տեղանվան կամ աշխարհագրական նշման օգտագործման իրավունքի երկարաձգման դիմումը ներկայացվում է այդ իրավունքի իրավատիրոջ կամ նրա ներկայացուցչի կողմից։

6. Օգտագործման իրավունքի երկարաձգման դիմումը ներկայացվում է գործողության ընթացիկ ժամկետի վերջին տարվա ընթացքում։ Դիմումը կարող է ներկայացվել նաև գրանցման գործողության տասնամյա ժամկետի ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում, լրացուցիչ պետական տուրքի վճարման պայմանով:

7. Օգտագործման իրավունքի երկարաձգված ժամկետը հաշվարկվում է նախորդող տասը տարվա ժամանակահատվածին հաջորդող օրվանից։ Օգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման մասին տվյալները մուտքագրվում են պետական լիազոր մարմնի աշխարհագրական նշումների կամ ծագման տեղանունների գրանցամատյանում և հրապարակվում են «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։