Գլուխ 4 · ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ։ ԱՅԼ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 32. Բողոքի քննարկումը
Հոդված 32. Բողոքի քննարկումը
1. Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկելու ընթացքում կողմերին հնարավորություն է տալիս մյուս կողմի փաստարկների վերաբերյալ դիտողություններ ներկայացնելու։
2. Բողոքարկման խորհուրդը քննարկման արդյունքում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝
1) բողոքարկվող որոշումն ուժի մեջ թողնելու մասին.
2) բողոքարկվող որոշումն ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին։
3. Բողոքարկման խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
4. Բողոքարկման խորհուրդը յոթ աշխատանքային օրվա ընթացքում կողմերին տեղեկացնում է ընդունված որոշման մասին, որը կարող է վիճարկվել դատարանում՝ ընդունման օրվանից հետո` եռամսյա ժամկետում։
(32-րդ հոդվածը փոփ. 28.09.16 ՀՕ-147-Ն)