Գլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 6. Պետական տուրքերը
Հոդված 6. Պետական տուրքերը
1. Սույն օրենքի համաձայն` իրավունքների ձեռքբերման և պահպանման հետ կապված որոշ գործողություններ կատարելու համար գանձվում են պետական տուրքեր։ Պետական տուրքերի տեսակները, դրանց չափերն ու վճարման ժամկետները, պետական տուրքերը վերադարձնելը, դրանց չափերը նվազեցնելը, պետական տուրքից ազատելու հիմքերը և կարգը սահմանվում են օրենքով։