Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-10-01-ից մինչև 2016-11-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 9 · ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Հոդված 52. Հայտում և պետական գրանցամատյանում փոփոխություններ կատարելը

գործել է մինչև 2016-11-05Բացել ARLIS-ում

Հոդված 52. Հայտում և պետական գրանցամատյանում փոփոխություններ կատարելը

1. Հայտատուն կամ ապրանքային նշանի իրավատերը պետական լիազոր մարմնին պետք է տեղեկացնի՝

1) իր անվան, ազգանվան կամ գտնվելու վայրի (հասցեի) փոփոխության մասին.

2) իր ներկայացուցչի և (կամ) նրա գտնվելու վայրի (հասցեի) փոփոխության մասին.

3) հայտարկված կամ գրանցված ապրանքային նշանի առանձին ոչ էական տարրերի փոփոխության մասին, եթե պետական լիազոր մարմնի կարծիքով դրանք չեն ազդի ապրանքային նշանի տարբերակիչ հատկության վրա.

4) ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկի կրճատման մասին.

5) հայտատուի կամ ապրանքային նշանի իրավատիրոջ փոփոխության մասին.

6) տեխնիկական վրիպակներն ուղղելու մասին։

2. Հայտում կամ պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու մասին դիմումին կից պետական լիազոր մարմին է ներկայացվում օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։

3. Հայտում կամ պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու մասին դիմումի ձևը և ներկայացնելու կարգը սահմանում է կառավարությունը։

4. Պետական լիազոր մարմինը հայտում կամ պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու մասին դիմումն ստանալու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում, քննարկում է այն և սույն հոդվածի 1-3-րդ մասերի պահանջներին համապատասխանելու դեպքում գրառում է կատարում հայտերի հիմնապաշարում կամ պետական գրանցամատյանում։

5. Պետական գրանցամատյանում կատարված փոփոխություններն ուժի մեջ են մտնում դրա մեջ գրառում կատարելու թվականից, և պետական լիազոր մարմինը հրապարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։

6. Դիմումը չի կարող մերժվել առանց դիմողին հնարավորություն ընձեռելու փաստարկներ ներկայացնել հայտում կամ պետական գրանցամատյանում փոփոխությունների կատարման օգտին:

7. Պետական լիազոր մարմինն իր սխալներն ուղղում և հայտերի հիմնապաշարում և պետական գրանցամատյանում համապատասխան գրառումներ է կատարում սեփական նախաձեռնությամբ կամ դիմումի հիման վրա՝ առանց պետական տուրք գանձելու:

8. Եթե սույն հոդվածի համաձայն` ներկայացված դիմումը հիմնավոր կասկածներ է հարուցում սխալի իրական լինելու կամ կատարվող փոփոխության հարցում, ապա պետական լիազոր մարմինը կարող է պահանջել համապատասխան ապացույցներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։